Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի քաղաքացուն Թբիլիսիում 27 տարվա ազատազրկման են դատապարտել

Ադրբեջանի քաղաքացուն Թբիլիսիում 27 տարվա ազատազրկման են դատապարտել

Թբիլիսիի քաղաքային դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի 54-ամյա Ամինա Յագուբովային, հաղորդում է Грузия Online-ը:

Նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի պահպանման և դրանց խոշոր չափաբաժին ապօրինաբար Վրաստանի տարածք փոխադրելու մեջ:

Քրեական գործի նյութերի համաձայն, Յագուբովան 2011-ի հունիսի 19-ին Վրաստանի տարածք է տեղափոխել ավելի քան 2 կգ հերոյին: Նա ձերբակալվել է միևնույն օրը Թբիլիսիում վարձակալած բնակարանում: Նրա անձնական իրերի խուզարկման ժամանակ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված հերոյին է հայտնաբերվել:

Բաց դատի ընթացքում Ադրբեջանի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն դատարանը, այդուհանդերձ, մեղադրական վճիռ է կայացրել` հիմնվելով հետաքննության և փորձաքննության, ինչպես նաև Յագուբովայի կողմից հաճախակի սահմանի հատման փաստերի վրա:

Tekali Taxi