Գլխավոր / Հայաստան / Կոտայքում 54-ամյա տղամարդու պրոթեզի մեջ մարիխուանա են հայտնաբերել

Կոտայքում 54-ամյա տղամարդու պրոթեզի մեջ մարիխուանա են հայտնաբերել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Ռաֆիկ Բ.-ին, որի աջ ոտքի պրոթեզի ամրակի միջից հայտնաբերվել է 2 փաթեթ` 1,2 գ և 1,6 գ կանեփանման զանգվածներով, իսկ ձեռքի պայուսակից` 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ:

Պարզվել է, որ նույն օրը Ռաֆիկ Բ.-ն իր մոտ եղած կանեփանման զանգվածից Աբովյան քաղաքում օգտագործել է 33-ամյա Արտակ Ա.-ի հետ:

Նույն օրը, ժամը 15.45-ին, Արտակ Ա.-ն բերման է ենթարկվել: Նրա  մոտ հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված: Արտակ Ա.-ն  հայտարարել է, որ այդ զանգվածն իրեն տվել է Ռաֆիկ Բ.-ն:

Սեպտեմբերի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ռաֆիկ Բ.-ն ձերբակալված է:

Tekali Taxi