Գլխավոր / Հայաստան / «ՀՀ իշխանություններն իրենց համարում են օտարների ճորտ». Տեր-Պետրոսյանը խոսեց անկախության մասին

«ՀՀ իշխանություններն իրենց համարում են օտարների ճորտ». Տեր-Պետրոսյանը խոսեց անկախության մասին

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնական հրապարակում գտնվում էին  մարդիկ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլև նրանցից շատերn ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ: Այս մասին այսօր ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած ընդունելության ժամանակ հնչեցրած իր խոսքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նրանք այսօր բեմերից, հեռոււստատեսություններից այնպսիսի ճառեր են ասում, կարծեք,  իրենք են կերտել այդ անկախությունը: Սրանով մեկ անգամ ևս նրանք պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը: Դուք բախտավոր սերունդ եք, որովհետև պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը և անկախություն ձեռք բերել: Եթե կուզեք՝ մեր պատմության մեջ եղել է մի երեք-չորս դեպք, ոչ ավելի: Անկախությունը հաջողվել է վերականգնել  9-րդ դարում Բագրատունիներին, 12-րդ դարում հաջողվել է վերականգնել Ռուբինյաներին: 1918 թվականին հաջողվել է  վերականգնել Արարատյան Հայաստանի ժողովրդին, չորրորդը՝ դուք եք, մենք ենք: 1000 տարի հետո պիտի ասեն՝ չորրորդ անգամ անկախությունը վերականգնվեց այս սերնդի կողմից», – ասել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ անկախության վերականգնումից քսան տարի հետո «մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջև, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը, որովհետև այն մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը,   հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր նրանք  իրենց համարում են օտարների ճորտ»:

«Եվ մինչև այդ իշխանություններից  Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ուրեմն ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը», – եզրափակել է ընդդիմության առաջնորդը:

Tekali Taxi