Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԱՄՆ-ում, կայցելի Շառլ Ազնավուրի համերգը Ֆրանսիայում ու կմեկնի Լեհաստան

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԱՄՆ-ում, կայցելի Շառլ Ազնավուրի համերգը Ֆրանսիայում ու կմեկնի Լեհաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Այցի ընթացքում նախագահը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Նյու Յորքում և այնուհետև Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Հանրապետության նախագահը կմասնակցի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Tekali Taxi