Գլխավոր / Հայաստան / Հայաստանի լավագույն արդյունքը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի լավագույն արդյունքը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2011 թվականի սեպտեմբերի 21-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Օգոստոսի 24-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 27 տեղով և 610 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Սա հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել սեպտեմբերի սկզբին Անդորրայի (3:0) և Սլովակիայի (4:0) հավաքականների դեմ խաղերում երկու արտագնա հաղթանակ տանելուց հետո:

Առաջին հորիզոնական վերադարձավ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան նահանջեց երկրորդ, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին:

1. Իսպանիա – 1605 (միավոր)
2. Հոլանդիա – 1571
3. Գերմանիա – 1290
4. Ուրուգվայ – 1184
5. Պորտուգալիա – 1158
6. Իտալիա – 1142
7. Բրազիլիա – 1132
8. Անգլիա – 1089
9. Խորվաթիա – 1057
10. Արգենտինա – 1024
13. Ռուսաստան – 954 
29. Իռլանդիա – 749
39. Սլովակիա – 662
44. ՀԱՅԱՍՏԱՆ – 610

56. Բելառուս – 554
58. Էստոնիա – 537
60. Ուկրաինա – 531
64. Վրաստան – 499
74. Լատվիա – 460
75. Լիտվա – 459
79. Ուզբեկստան – 421
94. ՆՀՀ Մակեդոնիա – 366
98. Ադրբեջան – 359
122. Մոլդովա – 255
131. Ղազախստան – 198
140. Թուրքմենստան – 179
157. Տաջիկստան – 117
179. Ղրղզստան – 75
203. Անդորրա – 0

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Tekali Taxi