Գլխավոր / Հայաստան / Հղիությունից «կուշտ» Կարլա Բրունին չի հրապարակելու ապագա երեխայի լուսանկարները

Հղիությունից «կուշտ» Կարլա Բրունին չի հրապարակելու ապագա երեխայի լուսանկարները

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունին, ով այժմ հղիության 8-րդ ամսում է, հայտարարել է, որ անհամբերությամբ ծննդաբերությանն է սպասում, սակայն խոստովանել է, որ իր այդ ցանկությունը պայմանավորված է ոչ միայն իր երեխային տեսնելու հեռանկարով, այլև կրկին խմելու և ծխելու հնարավորությամբ, գրում է DailyMail-ը:

43-ամյա Կարլա Բրունին խոստովանել է, որ Նիկոլա Սարկոզիի հետ իր առաջին երեխային սպասելու 8 ամիսներն արդեն հոգնեցրել են իրեն: «Ես արդեն կուշտ եմ դրանից»,- ասել է Ֆրանսիայի առաջին տիկինը:

«Անկեղծ ասած, այլևս չեմ դիմանում: Ժամանակիս մեծ մասը կամ նստած, կամ պառկած եմ անցկացնում: Ոչ ծխել, ոչ խմել եմ կարողանում: Շտապում եմ այս ամենին վերջ տալ»,- Կարլա Բրունիի խոսքերն է փոխանցում պարբերականը:

Առաջիկա 6 շաբաթների ընթացքում լույս աշխարհ եկող երեխան Բրունիի երկրորդ զավալն է: Նա ևս մեկ որդի ունի իր նախկին զուգընկեր Ռաֆայել Էնթհովենից:

«Հոկտեմբերի 1-ից հետո ցանկացած պահի նա կարող է ծնվել»,- ասել է Բրունին:

Ֆրանսիայի առաջին տիկինը նաև նշել է, որ չի պատրաստվում հրապարակել երեխայի նկարները, քանի որ դա շատ անձնական իրադարձություն է:

Նշենք, որ ֆրանսիական ԶԼՄ-ներում շրջանառվող կարծիքի համաձայն, երեխայի ծնունդը իդեալական գովազդային քայլ էր Սարկոզիի նախընտրական արշավի համար:

France’s Marianne պարբերականը գրում է. «Քաղաքական լեզվով ասած` հղիության ժամկետը իդեալական է ընտրված: Սա մարքետինգային երեխա է, որը կծնվի նախագահի ընտրարշավից մի քանի ամիս առաջ»:

Tekali Taxi