Գլխավոր / Հայաստան / Մեկ օր առանց մեքենայի. վարորդներին կոչ են անում հեծանիվ նստել

Մեկ օր առանց մեքենայի. վարորդներին կոչ են անում հեծանիվ նստել

Սեպտեմբերի 22-ին աշխարհի տարբեր երկրներում նշում են «Առանց մեքենայի» համաշխարհային օրը: Այսօր վարորդներին առաջարկվում է մեկ օր հրաժարվել վառելիք օգտագործող տրասնպորտի միջոցներից: Սեպտեմբերի 22-ին աշխարհի մի շարք երկրներում կազմակերպված միջոցառումներ են անցկացվում:

Այս միջոցառումը քարոզում է ոտքով և հեծանիվով տեղաշարժվելու, հասարական տրանսպորտից օգտվելու գաղափարը, ինչպես նաև այնպիսի համայնքների ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի ոտքով հասնել աշխատավայր և մնացած այլ անհրաժեշտ վայրեր: Այն մարդկանց մեջ անձնական տրանսպորտի օգտագործման նվազեցման գաղափարը տարածելու միտում ունի:

«Առանց մեքենաների» օրը պարբերաբար նշվում է 1994 թվականից:

Tekali Taxi