Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հապաղել հիշեցնել, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հապաղել հիշեցնել, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարծում է, որ 2011 թվականի սեպտեմբերի 18-ին Լեռնային ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը:

Ռուսաստանը սերտ համագործակցության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկրների իր գործընկերների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, և ակտիվ միջնորդ դեր է իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ընդգծել է Լուկաշևիչը: «Շարունակելու ենք աջակցել ադրբեջանական և հայկակական կողմին ղարաբաղյան հակամարտությունից փոխզիջումային միջոցներով արագ դուրս գալու նպատակով»,- հավելել է նա:

Լուկաշևիչը հաստատել է տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքին, ինչպես նաև այլ հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի պաշտպանության աջակցությունը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն:

Tekali Taxi