Գլխավոր / Հայաստան / Օրենքով գող Չեբուրաշկային չեն թողել Հայաստան

Օրենքով գող Չեբուրաշկային չեն թողել Հայաստան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է 49-ամյա օրենքով գող Վադիմ Սաբրեկովը, ով հայտնի է որպես Վադիկ Կիրովսկի կամ Չեբուրաշկա:

«Փրայմ Քրայմ»-ի տվյալներով` սեպտեմբերի 19-ին Սաբրեկովը Երևան է ժամանել տեղի քրեական աշխարհի ղեկավարների, այդ թվում` հայազգի օրենքով գող, հանգուցյալ Արմեն Կանևսկու եղբոր` Արտյոմի  հետ հանդիպելու նպատակով: Սակայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները Չեբուրաշկային նստացրել են ինքնաթիռ և հետ ուղարկել Մոսկվա` միաժամանակ զգուշացնելով այդ մասին իրենց ռուսաստանյան գործընկերներին:

Մոսկվա ժամանելուն պես օրենքով գողը ձերբակալվել է, սակայն իր նկատմամբ պահանջների բացակայության պատճառով ազատ է արձակվել պրոֆիլակտիկ զրույցից հետո:

Tekali Taxi