Գլխավոր / Հայաստան / «Ես եմ, որ վատ արարք արած ունեմ Նեմեց Ռուբոյին». Փաշինյանը պատասխանեց Հայրապետյանին

«Ես եմ, որ վատ արարք արած ունեմ Նեմեց Ռուբոյին». Փաշինյանը պատասխանեց Հայրապետյանին

«Հայ հանրությունը վաղուց է համոզվել, որ այդ ես եմ, որ վատ արարք արած ունեմ Նեմեց Ռուբոյին, իր ընկեր օլիգարխներին, անձամբ իր շեֆ Սերժ Սարգսյանին: Եվ վախենամ` նրանք իրենց պահվածքով ժողովրդի գիտակցության մեջ օր օրի հասունացնում են իրենց հետ վատ արարք անելու ցանկությունը», – «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` այսօր լրագրողների հետ հանդիպմանն արված հայտարարությանը:

«Դեռևս 2010 թվականի հուլիսի 9-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից գրված մի խմբագրականում վարկած էի առաջ քաշել, թե Սերժ Սարգսյանն է Նեմեց Ռուբոյի հետ վատ արարք անում պարբերաբար, այնպիսի արարք, որ տղամարդուն վայել չէ եւ ինչը նկատի ունի Նեմեց Ռուբոն: Վերջինս, սակայն, չգիտես ինչու, դատի չտվեց, նույնիսկ չանդրադարձավ այս թեմային: Եթե այս մարդու համար վիրավորական է որեւէ հանցագործության հետ առնչություն ունենալու ակնարկ պարունակող հրապարակումը, որի համար դատի է տալիս, ինչու՞ ուրեմն վիրավորական չէր պարբերաբար վատ արարքի ենթարկվելու ակնարկ պարունակող հրապարակումը: Մի՞թե այն պատճառով, որ վարկածը համապատասխանում է իրականությանը:

Նշեմ միայն, որ երբ առաջիկայում Նեմեց Ռուբոն հայտնվի քրեակատարողական հիմնարկում, օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռք կառնեմ նրան վատ արարքներից պաշտպանելու համար: Չնայած, չեմ բացառում, որ նրա համար հակառակը հաճելի կլինի:

Իսկ եթե Նեմեց Ռուբոն ուզում է խոսել իմ բանտային կյանքի մասին, խնդիր չեմ տեսնում. եկեք հրապարակային հանդիպում (քննարկում) կազմակերպենք իր, իր բանտային թափթփուկ շրջապատի և իմ մասնակցությամբ: Թող իրենք ինձ ասեն ինչ ասելու են, պատմեն իմ բանտային կյանքի բոլոր մանրամասների մասին, ես էլ իրենց ասեմ ինչ ասելու եմ` պատմեմ իրենց բանտային կյանքի բոլոր մանրամասների մասին: Այ այդ ժամանակ կերեւա, թե ով է վատ արարքի ենթարկվածը` ե՞ս, թե Նեմեց Ռուբոն: Չնայած համոզված եմ` հիմա էլ երեւում է:

Ինչ վերաբերում է մեր թերթի դեմ հարուցած դատական հայցին, եւ դատարանի սահմանած միլիոնավոր դրամների տուգանքին, հույս ունեմ, որ այդ գումարը Ռուբոն կօգտագործի իր նկատմամբ տեղի ունեցած վատ արարքների ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքները վերացնելու համար: Սա կլինի մեր ընթերցողների ներդրումը հայրենի օլիգարխիայի առողջապահության բարելավման գործում» ,- nikolpashinyan.com կայքում գրել է Փաշինյանը:

Tekali Taxi