Գլխավոր / Հայաստան / «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորներին զրկում են բջջայիններից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորներին զրկում են բջջայիններից

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով`արդեն 4-րդ օրն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես, կալանավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ:

«Վերջիններս ամբողջությամբ կապից զրկվել են, և սա, ի դեպ, պատահականություն չէ: Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ ծրագիր է մշակվել`խափանել բջջային կապը, այսինքն`պայքարել բջջային հեռախոսների դեմ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է», – գրում է թերթը:

«ՉԻ» տեղեկություններով, այս նպատակով կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումներ: Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել և օգտվել «շենքում» տեղադրված հեռախոսներից:

Tekali Taxi