Գլխավոր / Հայաստան / «Նուբարաշենում» կալանավորները կապից օգտվում են ըստ համապատասխան կանոնակարգի. ՔԿՎ

«Նուբարաշենում» կալանավորները կապից օգտվում են ըստ համապատասխան կանոնակարգի. ՔԿՎ

ՔԿՎ հանրային կապերի բաժինն արձագանքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը, համաձայն որի «Նունբարաշենի» կալանավորներին և դատապարտյալներին զրկել են բջջային հեռախոսից օգտվելու հնարավորությունից:

Վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորները և դատապարտյալները  կապից օգտվում են` ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 180, 181, 182, 183, 184, 185  կետերի համաձայն:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում բջջային հեռախոս կրելուն, ապա տեղեկացնենք, որ ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների:

ՀՀ ԱՆ ինչպես «Նուբարաշեն» այնպես էլ մյուս քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրված են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ, որոնց գործարկումը դեռևս փորձնական փուլում է»:

 

Tekali Taxi