Գլխավոր / Հայաստան / Կոռուպցիոն սկանդալ. Բաքուն սկսել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ գնել

Կոռուպցիոն սկանդալ. Բաքուն սկսել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ գնել

2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին երկու ոսկե մեդալ նվաճելու երաշխիքի դիմաց Ադրբեջանը 9 միլիոն դոլար է փոխանցել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) կողմից ստեղծված World Series Boxing (WSB) մրցաշարի բյուջեին: Այս մասին հայտնել են BBC-ի լրագրողները`հղում կատարելով իրենց գաղտնի աղբյուրներին:

AIBA-ն խոստովանել է, որ իսկապես Ադրբեջանից 9 միլիոն դոլար է ստացել, սակայն ոսկե մեդալների գնման մասին տեղեկությունները «աբսուրդային և բացարձակապես անհիմն» է որակել: Այդուհանդերձ, ասոցիացիան խոստացել է  անհապաղ հետաքննություն սկսել հարցի առնչությամբ:

Տեղեկատուների պնդմամբ, պայմանավորվածության նախաձեռնողը WSB-ի ղեկավարներից մեկն է`Իվան Խոդաբախշը: WSB-ի ամերիկյան մասնաճյուղը ֆինանսական դժվարություններ է ունեցել և Խոդոբախշը մի անգամ իր աշխատակիցներին պատմել է Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածության մասին: «Իվանը մեզանից մի քանիսի մոտ գլուխ էր գովում, որ գումարի հարցում բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը ստիպված չի լինի մտահոգվել: Հենց որ ադրբեջանցիները մեդալներ նվաճեն, WSB-ին իր կանխիկ գումարը կստանա»:

Սակայն ինքը` Խոդաբախշը, հերքում է նման պայմանավորվածությունների մասին լուրերը:

Ավելի վաղ նա պնդել է, որ գումարներ է ստացել մասնավոր շվեյցարական ընկերությունից, սակայն BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են Խոդաբախշի 10 միլիոն դոլարի ներդրումային վարկի համաձայնագրի վերաբերյալ AIBA-ի գործադիր տնօրեն Խո Կիմի և Ադրբեջանի Արտակարգ Իրավիճակների նախարար Քամալեդին Հեյդարովի միջև հաղորդագրությունների փոխանակման մասին: AIBA-ն հաստատել է, որ թեև փողերը շվեյցարական բանկի միջոցով են տեղ հասել, այդուհանդերձ, դրանք ադրբեջանական գումարներ են:

Սակայն նրանք հերքում են այն, որ դրանք ադրբեջանական իշխանությունների կողմից են եկել: Նրանց խոսքով`նախարարը միայն միջնորդ է եղել WSB-ի և ադրբեջանցի մասնավոր ներդրողի միջև բանակցություններում: Հեյդարովը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:

Tekali Taxi