Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները սրվո՞ւմ են

Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները սրվո՞ւմ են

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին երեկ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ`պարզաբանումների, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Սա տեղի է ունեցել, երբ Վրաստանի ԱԳՆ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում ԼՂՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունները: Այդ հայտարարության մեջ Վրաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղն անվանել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» և միանշանակ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջությանը: Ուշադիր դիտորդները նկատել էին, որ վերջին օրերին  հայ-վրացական հարաբերությունները սկանդալ է հասունանում: Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նախօրեին էլ դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, և վերը նկարագրված ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ ֆոն են մղում», – գրում է օրաթերթը:

«ՀԺ»-ի տեղեկություններով`տևական ժամանակ է Վրաստանը նաև թույլ չի տալիս զենք-զինամթերքի տարանցումը Ռուսաստանից Հայաստան:

Tekali Taxi