Գլխավոր / Հայաստան / «Ասետրինային»` ծեծի համար. հայազգի օրենքով գողին 12 տարի է սպառնում

«Ասետրինային»` ծեծի համար. հայազգի օրենքով գողին 12 տարի է սպառնում

ՌԴ դատախազությունը Դոնի Ռոստովի դատարան է ուղարկել հայտնի օրենքով գող Սերգեյ Ասատրյանի գործը: Վերջինս քրեական շրջաններում առավել հայտնի է «Ասետրինա» և «Սերյոժա-Բենթլի» մականուններով:

Ազգությամբ հայ և ծագումով վրաստանցի հանցավոր քրեական խմբավորման առաջնորդ Ասատրյանը բերման է ենթարկվել հուլիսի 23-ին Մոսկվայում: Հետախույզների տեղեկությունների համաձայն, Ասատրյանը Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններից մեկում իր պատիժը կրող կալանավորի ծեծն է կազմակերպել` վերջինիս կողմից Ասատրյանի կլանը հեղինակազրկող տեղեկություններ տարածելոը համար:

Ասատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի առաջին մասով (կազմակերպված խմբի միջոցով դիտավորյալ կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելը), հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Նախնական տվյալների համաձայն, Ասատրյանին 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Նշենք, որ Սերգեյ Ասատրյանը ամենաերիտասարդ օրենքով գողերից է, ում «թագադրումը» տեղի է ունեցել 2008 թվականին քրեական աշխարհի այնպիսի հայտնի դեմքերի կողմից, ինչպիսիք են` Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Սլիվան և այլք:

Նշենք, որ «Ասետրինայի» հայրը` Էդուարդ Ասատրյանը, հանցավոր աշխարհի ամենահեղինակավոր օրենքով գողերից է և հայտնի է քրեական շրջաններում որպես Էդիկ Թբիլիսցի:

Tekali Taxi