Գլխավոր / Հայաստան / Երևանի քաղաքապետարանն ու Առողջապահության նախարարությունը ստուգելու են քաղաքային զուգարանները

Երևանի քաղաքապետարանն ու Առողջապահության նախարարությունը ստուգելու են քաղաքային զուգարանները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել է կարճ ժամանկահատվածում ապահովել Երևանի  բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների և քաղաքային  շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում  է անցկացնել հատուկ ստուգայցեր և միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը  շտկելու համար:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, խորհրդակցության ընթացքում շեշտվել է, որ տարածքները պետք է գտնվեն վարչական շրջանների  համապատասխան վարչությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Tekali Taxi