Գլխավոր / Հայաստան / Երևանում այլընտրանք են գտել Սեզարիա Էվորային

Երևանում այլընտրանք են գտել Սեզարիա Էվորային

Աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի երևանյան համերգը փոխարինվել է մեկ այլ աշխարահռչակ երգչի համերգով:

Էվորայի համերգը չեղյալ էր հայտարարվել երգչուհու առողջության վատթարացման պատճառով: Համերգի կազմակերպիչները` «Խրոնոգրաֆ» խանութ սրահը և Breguet ժամագործական ընկերությունը, Հայաստան են հրավիրել իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինային: Սաֆինայի համերգը կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը 21,00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երգիչն իր առաջին հայաստանյան համերգում կներկայացնի սիրված երգացանկի ամենահայտնի երգերը, այդ թվում` «Լունա»-ն։

Ալեսանդրո Սաֆինան ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում։ Ձայնասկավառակների ռեկորդային թվի վաճառքը երգչին մշտապես բերել է պլատինե և ոսկե սկավառակներ։ Հայտնի են Ալեսանդրո Սաֆինայի զուգերգերը Սարա Բրայթմանի, Էլթոն Ջոնի, Պետրա Բերգերի և այլ երգիչների հետ։ Սաֆինայի կատարումները կարելի է ունկնդրել հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսին են «Կնքահայրը», ինչպես նաև «Կլոն» հեռուստասերիալը։

Tekali Taxi