Գլխավոր / Հայաստան / Սաուդյան Արաբիայում կանայք ընտրվելու իրավունք կունենան

Սաուդյան Արաբիայում կանայք ընտրվելու իրավունք կունենան

Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող կանանց շուտով ընտրելու և ընտրվելու իրավունք կտրվի, այս մասին հայտարարել է երկրի թագավոր Աբդուլա բին Աբդուլ Ազիզը:

Երկրի կառավարման մեջ այս բարեփոխումը մեծ քայլ է պահպանողական մահմեդական թագավորության համար, որտեղ քաղաքական կուսակցությունները կամ ազգային ընտրություններն արգելված են:

5 րոպեանոց ելույթի ժամանակ թագավոր Աբդուլան ասել է, որ կանայք իրավունք կստանան ընդգրկվել «Շուրա» խորհրդատվական խորհրդում, որը օրենքները քննարկում է, սակայն պարտադիր ուժ չունի:

«Կանայք կկարողանան իրենց թեկնածությունն առաջադրել քաղաքային իշխանությունների ընտրություններում և անգամ ընտրելու հնարավորություն կունենան», – ասել է Աբդուլան:

Երկրի ակտիվիստները վաղուց պայքարում են կանանց իրավունքների համար, որոնց արգելվում է առանց տղամարդու թույլտվության ճանապարհորդել, աշխատել մեքենա վարել կամ բժշկական վիրահատություն անցնել: Այս նոր օրենքը մեծ առաջընթաց է նրանց համար:

Tekali Taxi