Գլխավոր / Հայաստան / Ինչ-որ մեկին դուր չի գալիս հայ-վրացական բարեկամությունը. փորձագետ

Ինչ-որ մեկին դուր չի գալիս հայ-վրացական բարեկամությունը. փորձագետ

Երևանում Վրաստանի դեսպանի հրավերը Հայաստանի ԱԳ նախարարություն վերջերս տեղի ունեցած իրադարձությունների արձագանքն էր: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մամուկա Արեշիձեն:

Հիշեցնենք, որ նրանից հետո, երբ պաշտոնական Վրաստանը հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում ԼՂՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հրավիրվել էր Հայաստանի ԱԳՆ:

Ըստ Արեշիձեի` վերջին շրջանում Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա նրբանկատությունը սկսել է ինչ-որ մեկին անհանգստացնել, և ակտիվացել են որոշ հայկական կազմակերպություններ, որոնք փորձում են Վրաստանը ներկայացնել ոչ շահեկան լույսի ներքո:

«Ցավոք սրտի, այս կազմակերպությունները մուտք ունեն վերին ատյաններ»,- հայտարարել է փորձագետը:

Նրա խոսքով` կովկասյան քաղաքականության մեջ ներգրավված խոշոր խաղորդներն ամեն ինչ արեցին, որպեսզի երեք երկրներին իրավիճակի պատանդը դարձնեն, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երեք կողմերի ագրեսիան միմյանց դեմ ուղղված ուղղվի:

Tekali Taxi