Գլխավոր / Հայաստան / Քաղաքապետարանի աշխատողները վաղը կերթևեկեն հասարակական տրանսպորտով

Քաղաքապետարանի աշխատողները վաղը կերթևեկեն հասարակական տրանսպորտով

Քաղաքային տրանսպորտի տեխնիկական և քանակական վիճակին, սպասարկման որակին, ինչպես նաև մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կանգառելու վերաբերյալ որոշման հսկողության նպատակով վաղվանից Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթևեկելով բացառապես հասարակական  տրանսպորտով:  Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ` խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն:

Tekali Taxi