Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ավարտվեց համաներման գործընթացը

Հայաստանում ավարտվեց համաներման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին  ավարտվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես և պատժաչափի կրճատման գործընթացը:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ են  արձակվել 67-ը, կրճատում` 11,
«Էրեբունի» – ազատ են  արձակվել 125-ը, կրճատում` 86,
«Վարդաշեն» – ազատ են  արձակվել 35-ը, կրճատում` 26,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ են  արձակվել 31-ը, կրճատում` 13,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ են  արձակվել 49-ը, կրճատում` 46,
«Վանաձոր» – ազատ են  արձակվել 20-ը, կրճատում` 18,
«Սևան» – ազատ են  արձակվել 84-ը,  կրճատում` 82,
«Հրազդան» – ազատ են  արձակվել 32-ը,  կրճատում` 13,
«Աբովյան» – ազատ են  արձակվել 8-ը, կրճատում` 20,
«Գորիս» -ազատ են  արձակվել 19-ը, կրճատում` 11,
«Կոշ» – ազատ են արձակվել 120-ը, կրճատում` 98:

21.09.2011թ. դրությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքայի պատիժների կրման  բաժնում  հաշվառված դատապարտյալները, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից:
Դատարաններ-799 դատապարտյալ,
Դատախազություն-439 դատապարտյալ,
Ընդամենը-1238 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում  հաշվառված այն  դատապարտյալների  նկատմամբ, որոնց դեմ հարուցված գործերին  կիրառելի է 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Աժ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, դատարանների և դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում:

Դատարաններ-93 դատապարտյալ,
Դատախազություն-17 դատապարտյալ,
Ընդամենը 109 դատապարտյալ:

Tekali Taxi