Գլխավոր / Հայաստան / Վթար Երևանում. երթուղայինը բախվել է երկու մեքենաների

Վթար Երևանում. երթուղայինը բախվել է երկու մեքենաների

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ-322123» մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և «Նիսան» ու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորներ, հայտնում են ոստիկանությունից:

Tekali Taxi