Home / Հայաստան / Լեդի Գագային աշխարհում Քարդաշյանից և Օբամայից շատ են հետևում

Լեդի Գագային աշխարհում Քարդաշյանից և Օբամայից շատ են հետևում

Ամերիկյան ֆոտոմոդել, շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Twitter-ի 5-րդ օգտատերը, ում «հետևողների» թիվը անցել է 10 միլիոնի սահմանագիծը:

Քարդաշյանը միացել է երգչուհի Քեթի Փերիին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երիտասարդ երաժիշտ Ջասթին Բիբերին և սկանդալային երգչուհի Լեդի Գագային`դառնալով լավագույն հնգյակը եզրափակող աստղը:

Այս թվին հասնելու հաջորդ ամենահավանական աստղ-օգտատերը Բրիթնի Սփիրսն է: Այժմ նա 9 միլիոնից ավելի հետևողներ ունի:

Այս պահին Twitter-ի ամենահանրաճանաչ մարդկանց հետևողների ցուցակն այսպիսին է:

Լեդի Գագա ` 13,880,702

Ջասթին Բիբեր` 12,873,333

Բարաք Օբամա` 10,240,477

Քեթի Փերի`10,137,959

Քիմ Քարդաշյան` 10,000,146

Բրիթնի Սփիրս`  9,729,828

Շաքիրա`  8,695,191

Ռիհանա` 7,793,813

Էշթոն Քաթչեր` 7,728,458

Tekali Taxi