Գլխավոր / Հայաստան / Ծովի հատակին 230 միլիոն դոլարի արծաթ են գտել

Ծովի հատակին 230 միլիոն դոլարի արծաթ են գտել

Ամերիկացի հետազոտողները Ատլանտյան օվկիանոսի հատակին 200 տոննա արծաթ են գտել: Սա ժամանակակից պատմության մեջ հայտնաբերված ամենախոշոր ստորգետնյա գանձն է, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Թանկարժեք մետաղը հայտնաբերել է Odyssey Marine ընկերությունը: Հարստությունը գտնվել է 1941 թվականին գերմանական սուզանավի ռմբակոծման պատճառով խորտակված Gairsoppa բեռնատար նավում: Արծաթով բեռնված նավը վերադառնալիս է եղել Մեծ Բրիտանիա Հնդկաստանից: Իռլանդիայի ափերին բարձրացած խոշոր փոթորիկը ստիպել է Կապիտանին փորձել հանգրվան փնտրել Գոլույե նավահանգստում, սակայն նավը նկատել են գերմանական սուզանավերը և կործանել այն:

Նավը գտնվում է Իռլանդիայից մոտավորապես 500 կմ հարավ հեռավորության և մոտ 5 հազար մետր խորության վրա: Մասնագետները պնդում են, որ բեռը գրեթե վնասված չէ, և խոստանում են շուտով այն մակերես դուրս բերել:

Գտածոյի արժեքը գնահատվում է մոտ 230 միլիոն դոլար, որի 80 տոկոսը կստանա հենց այն ընկերությունը, որի աշխատակիցները գտել են այն:

Tekali Taxi