Գլխավոր / Հայաստան / ԿԸՀ-ն չունի 20-րդ դարի հայաստանյան նախագահական ընտրությունների տվյալները

ԿԸՀ-ն չունի 20-րդ դարի հայաստանյան նախագահական ընտրությունների տվյալները

Մինչև 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ ԱԺ և նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալներ:

Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը: Ըստ վերջինիս, ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել, և նրանցից քանիսն է քվեարկել: Օհանյանի խոսքով` չեն պահպանվել նաև 1995-ի ԱԺ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի ու 1996-ի նախագահական ընտրություններին վերաբերյալ տվյալները:

Tekali Taxi