Գլխավոր / Հայաստան / Ֆրանսիացին դժգոհ է ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական հակամարտությունից

Ֆրանսիացին դժգոհ է ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական հակամարտությունից

Հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջին օրը քննարկվելու է Հայաստանին վերաբերող զեկույցը, որի հեղինակները` Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը նշել են, որ մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել:

Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, Իտալիայում տեղի ունեցած ԵԽԽՎ բյուրոյի նիստում այս առնչությամբ բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուին խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի հոկտեմբերի 7-ին ելույթների հնարավորություն չտրվի ոչ միայն հայ, այլ նաև ադրբեջանցի պատվիրակներին: Այդ օրը ելույթների համար հերթագրվել են Հայաստանը ներկայացնող բոլոր պատվիրակները, նույն կերպ վարվել են նաև ադրբեջանցիները: Մինյոնը նշել է, որ ամեն անգամ Հայաստանի մասով քննարկումը վերածվում է հայ-ադրբեջանական հակամարտության և պահանջել է, որպեսզի ապահովվի նաև մյուսների մասնակցությունը ժամանակի առումով սահմանափակ հարթության մեջ:

«ՉԻ» տեղեկություններով` Չավուշօղլուն առաջարկել է օգտվել ռոտացիոն կարգից և այդ օրը նիստը վարելու պարտականությունը դնել հենց Մինյոնի վրա:

Tekali Taxi