Գլխավոր / Հայաստան / Կկարողանանք պարտադրել, որ Ռուսաստանը մեզ հետ հաշվի նստի, ասում է նախկին ԱԳ նախարարը

Կկարողանանք պարտադրել, որ Ռուսաստանը մեզ հետ հաշվի նստի, ասում է նախկին ԱԳ նախարարը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համար անակնկալ չէր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջադրումըորպես Ռուսաստանի նախագահի թեկնածու 2012-ի նախագահական ընտրություններում:

«168 ժամ» պարբերականի հետ զրույցում Արզումանյանը կարծիք է հայտնել, որ Պուտինի առաջադրումը պարզապես մի փոքր վաղ արվեց։

«Եվ դա ոչ թե Պուտինի ուժը, այլ ՌԴ իշխող էլիտայում լուրջ վտանգներն է ի դերև հանում։ Թուլության նշան էր, որ արագացվեց Պուտինի առաջադրման գործընթացը։ Զգացին, որ հնարավոր է Ռուսաստանում ալիք բարձրանա, և երրորդ ուժի հայտ գա։ Այս վտանգը զգալով՝ արագազրեցին գործընթացները, և տանդեմի հնարավոր իշխանությունը փրկելու համար եկան նման կոմպրոմիսային լուծման: Մինչ այդ ասում էին, թե տարբեր խմբավորումներ կան, նույնիսկ ասում էին, թե վերջնական որոշում չկա, և շատ հավանական է, որ Մեդվեդևն առանձին առաջադրի իր թեկնածությունը, կամ համաձայնեն, որ նա շարունակի։ Սա ցույց է տալիս, որ այդ էլիտայի մոտ իշխանություն կորցնելու լուրջ վտանգ զգացվեց, և որոշումն արագացրեցին» – ասել է Արզումանյանը։

Նրա խոսքերով` ՌԴ իշխանությունների վերջին տարիների բոլոր հայտարարությունները, գործելաոճը ցույց են տալիս, որ այնտեղ Հայաստանին համարում են ամբողջովին իրենց ազդեցության տակ գտնվող երկիր. ավելին` որպես փոքր գործընկեր, որպես ֆորպոստ։

 

«Չեն էլ ամաչում, հայտարարում են այդ մասին, դիտարկում են որպես ՌԴ մշտական պարտնյոր, որին պետք է թելադրեն։ Բայց վերջին տարիների ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական շարժումները ցույց են տալիս, որ ժողովուրդն արդեն չի հանդուրժում գործող իշխանությունների այս բեսպրեդելը, որ տեր է կանգնում իր ձայներին։ Այն, ինչի վկան մենք դարձանք վեր֊ջին 3 տարիներին, հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք պարտադրել, որ մեզ հետ հաշվի նստեն բոլոր ուժերը»,– ավելացրել է Արզումանյանը:

Tekali Taxi