Գլխավոր / Հայաստան / Զուրաբյան. Երկխոսությունը կարելի համարել տապալված

Զուրաբյան. Երկխոսությունը կարելի համարել տապալված

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ստեղծված իրավիճակը և նախապատրաստումը սեպտեմբերի 30-ի  հանրահավաքին, նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Տրվել է այն գնահատականը, որ, ըստ էության, երկխոսությունը կարելի համարել տապալված, և ստիպված նորից ժողովուրդը պետք է անցնի լուրջ զանգվածային միջոցառումների կազմակերպմանը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի լուծել այն պահանջները և խնդիրները, որ հասարակությունն իր առջև դրել է»,- ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` քննարկվել են նաև կոնկրետ գործողությունների տարբերակներ, սակայն որոշվել է, որ խնդրի վերջնական լուծումը և ծրագրի ընդունումը պետք է կատարվի սեպտեմբերի 30-ի հանրահավաքում:

Tekali Taxi