հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տղամարդու եկամուտը և կնոջ կրթվածությունը կախված է նրանց քաշի՞ց

Տղամարդու եկամուտը և կնոջ կրթվածությունը կախված է նրանց քաշի՞ց

Տառապում եք ավելորդ քաշից և անձնական կյանքի բացակայությունի՞ց, այդ դեպքում ամերիկացի գիտնականները կլուծեն ձեր խնդիրները: Նրանք բանաձև են մշակել, որը գեր տղամարդուն հմայիչ է դարձնում հակառակ սեռի աչքերում, գրում է Tata.ru-ն:

Կոլումբիական համալսարանի գիտնականները հաշվել են, թե որքան գումար պետք է աշխատի ավելորդ քաշ ունեցող տղամարդը, որպեսզի գրավի գեղեցիկ սեռի ներկայացուցչի սիրտը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդիկ և կանայք գրավչության երկու հիմնական գործոն են կարևորում: Ըստ գիտնականների դրանցից առաջնայինը սոցիալտնտեսական գործոնն է, երկրորդը`ֆիզիկական գրավչությունը: Այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բնավորությունը, կամ հումորի զգացումը, նվազ կարևոր դեր ունեն:

Այսպիսով, տղամարդիկ իրենց գիրությունը լրացնում են ֆինանսական բարեկեցությամբ: Ինչ վերաբերում կանանանց, ապա նրանք հավասարակշռում են քաշի հետ խնդիրները գիտելիքների միջոցով, սկսում են աշխատել իրենց կրթության ուղղությամբ: Տղամարդիկ համալսարաններ պետք չեն, նրանց գումար է պետք: Որպեսզի հավասարակշռեն մարմնի ծավալի ցուցիչի 10% աճը, տղամարդիկ պետք է ավելացնեն իրենց տարեկան եկամուտը 2%-ով և այդ ժամանակ ցանկացած կին հաճույքով ժամադրության կգնա նրանց հետո: Ահա և սիրո մաթեմատիկան, նշում է պարբերականը: