Փլեյ-օֆֆում Իռլանդիան կխաղա Էստոնիայի հետ. վիճակահանություն
Այսօր կայացավ «Եվրո-2012»-ի փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի նախկին մրցակից Իռլանդիայի հավաքականը խաղալու է Էստոնիայի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Զույգեր
Էստոնիա - Իռլանդիա
Թուրքիա - Խորվաթիա
Չեխիա - Մոնտենեգրո
Բոսնիա և Հերցեգովինա - Պորտուգալիա
Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 11 և 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` նոյեմբերի 15-ին: