Home / Հայաստան / Հերքում. Ես չեմ ասել, որ Ադրբեջանն իրավունք ունի պատերազմել

Հերքում. Ես չեմ ասել, որ Ադրբեջանն իրավունք ունի պատերազմել

Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը չի հայտարարել, որ Ադրբեջանն իրավունք ունի ընտրել ղարաբաղյան հարցի լուծման ռազմական տարբերակը:

Պատասխանելով Epress.am-ի հարցին` Փոլը գրել է. «Ես երբեք նման ուղիղ հայտարարություն չէի անի այս հարցի շուրջ: Ես ասել եմ, որ Ադրբեջանը նպատակ ունի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, այդ պատճառով էլ այն մշտական ներկայություն ունի բանակցությունների սեղանին: Ինձ թվում է, թարգմանիչը սխալ է հասկացել իմ խոսքերը: Բացի դա, ինձ իրականում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրության մասին հարց չեն ուղղել»:

Նշենք, որ նման բովանդակությամբ հոդված էր տպագրել Aze.az ադրբեջանական կայքը, ըստ որի Ամանդա Փոլը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում Հայաստանի վրա: «Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը արդյունքներ չեն տալիս և բանակցային գործընթացը ձգձգվում է, Ադրբեջանն իրավունք ունի ընտրել հարցի լուծման ռազմական տարբերակը», – Փոլի խոսքերն էր մեջբերել Aze.az-ը:

Tekali Taxi