Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեի հետ:
Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:շ
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջիկության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: