2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը հորինված են. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը հորինված են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասված է ՊԵԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է և չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել կառույցի գործունեությունը և բարեփոխումների ընթացքը` նպատակին չեն ծառայելու», - ասված է հաղորդագրության մեջ: