2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հոգեբույժները սովորել են կանխատեսել ինքնասպանությունը

ԱՄՆ-ում թեստ են մշակել, որը թույլ է տալիս կանխատեսել ինքնասպանությունը:

Թեստը մշակվել է Կոլումբիական համալսարանի մի խումբ հոգեբույժների կողմից: Հետազոտական աշխատանքներում ընդգրկվել են ինքնասպանության փորձ իրականացրած 124 ամերիկացի դեռահաս, արտահայտված ընկճախտ ունեցող 312  դեռահաս, և հոգեբանական օգնության նպատակով բուժհիմնարկներ դիմած 237 հասուն մարդ:

Հոգեբույժների խումբը գնահատել է ինքնասպանության ռիսկը բուժումից առաջ և հետևել է հետազոտությունների մասնակիցներին կես տարվա ընթացքում: Ռիսկի գնահատման համար գիտնականներն օգտագործել են սեփական մեթոդաբանությունը, որը նրանք անվանել են ինքնասպանության մտադրության լրջության Կոլումբիական սանդղակ:

Հետազոտության հեղինակներն առաջարկում են օգտագործել իրենց կողմից մշակված մեթոդաբանությունը ինքնասպանության պրոֆիլակտիկ բուժման համար: