Գլխավոր / Հայաստան / Ինչպես ուտել ու չգիրանալ, պատմել են գիտնականները

Ինչպես ուտել ու չգիրանալ, պատմել են գիտնականները

Բարեկազմ մնալու համար բոլորովին էլ պետք չէ տարատեսակ սննդակարգերի հետևել և հացադուլ հայտարարել: Բավական է ընդամենը հետևել դանդաղ ուտելու պարզ, բայց կարևոր կանոնին, վստահեցնում են ամերիկացի գիտնականները` Ռոուդ Այլենդի համալսարանից: Նրանք եկել են այն եզրակացության, որ գեր մարդկանց մեծ մասը շատ ավելի արագ է սնվում, և որ ուտելիքը ընդունելու արագության և մարմնի ծավալի միջև ուղիղ կապ կա:

Հետազոտության ընթացքում գիտնականներն անգամ սնունդը ներս ընդունելու հստակ արագություն են պարզել: Ըստ գիտնականների` 1 րոպեում 100 գրամ ուտելիք կուլ տալը բարձր արագությամբ սնվելու մասին է վկայում, միջին արագությունը րոպեում 80 գրամն է, իսկ դանդաղը` 65: Ի դեպ, սնվելու արագությունը էապես տարբերվում է տղամարդկան և կանանց մոտ: Տղամարդիկ անհամեմատ գերազանցում են կանանց այս հարցում`րոպեում մոտ 80 կալորիա ընդունելով, մինչդեռ կանայք այդ ընթացքում հասցնում են 50 կալորիա ընդունել:

Գիտնականները նշում են, որ սնվելու արագության հարցում կարևոր է նաև այն, թե հատկապես ինչպիսի սնունդ ես օգտագործում: Կախված ուտելիքի փափկությունից, սնվելու արագությունը մեծանում է:

Գիտնականները փաստում են նաև, որ որքան դանդաղ է մարդ սնվում. այնքան ավելի քիչ սնունդ է ընդունում:

Tekali Taxi