Գլխավոր / Հայաստան / Կոնյակի արտահանումը կեռապատկվի. վարչապետը ծրագիր է ներկայացրել

Կոնյակի արտահանումը կեռապատկվի. վարչապետը ծրագիր է ներկայացրել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին Սևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարութան կայքը, նիստի ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ:

Այն, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենից ներկայացնում է արդյունաբերական քաղաքականություն՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը:

Մասնավորապես, ռազմավարաության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր:

Նա նշել է, որ առաջին երեք ճյուղերի՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ՝ մասնավոր հատվածի հետ միասին: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում, մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները եռապատկել, իսկ դեղերի արտահանմանը՝ քառապատկել:

«Մեր նպատակն է՝ պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները և արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն՝ ճյուղային գերակայություններով»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Tekali Taxi