Գլխավոր / Հայաստան / Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհու պայուսակում փամփուշտ են գտել

Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհու պայուսակում փամփուշտ են գտել

Նոյեմբերի 13-ին, ժամը  05.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի և օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:

Tekali Taxi