2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչպես կոճկել պիջակի կոճակները. Տիգրան Սարգսյանին խորհուրդ են տվել

Facebook սոցիալական ցանցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական էջի պատին  Artak Torosyan օգտատերը գրություն է թողել, որում խորհուրդներ է տվել ՀՀ վարչապետին` կապված կոստյումի կոճակները կոճկելու հետ:

«Պարո՛ն վարչապետ, եթե պիջակն ունի երկու կոճակ, ապա մի՛ կոճկեք երկուսը միասին։ Ամո՛թ է։ Հազար ու մի մարդու եք հանդիպում և երկիր ներկայացնում։ Հիշե՛ք նաև, որ եթե պիջակն ունի երեք կոճակ, ապա, որպես կանոն, կոճկվում է մեջտեղի կոճակը, կամ վերևի երկուսը, բայց ներքևի կոճակը երբեք չի կոճկվում։ Իսկ եթե չեք իմանում, թե ինչպես վարվել կոճակների հետ, ապա պարզապես հանգիստ թողեք դրանք», - գրում է օգտատերը:


Գրության վերջում օգտատերը նշում է, որ «պիջակի բոլոր կոճակները կոճկելը խորը գավառականության դրսևորում է»:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի Facebook-ի էջից