Հայաստանում ձյան հետևանքով անանցանելի ճանապարհներ կան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ - Կրասնոսելսկ, Կիրանց - Ոսկեպար, Բերդ - Իջևան, Դիլիջան - Վանաձոր ավտոճանապարհները:
Բացի այդ, նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: