Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Երևանում կլինի -1...-3. կանխատեսումներ
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 4...6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14 C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +1...-3C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -20...-25 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21 C, միջին բացարձակ առավելագույնը` 4...8 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 2...6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-20 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20 C, միջին բացարձակ առավելագույնը` 11...12 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 19...20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+1 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 3...8 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8...-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9...-12 C, միջին բացարձակ առավելագույնը` 14...17 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-3 C, լեռնային շրջաններում` -6...-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 4...6 C, լեռնային շրջաններում` 0...-3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15 C, լեռնային շրջաններում` -18...-23 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12...-13 C, լեռնային շրջաններում` -17...-18 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10...11 C, լեռնային շրջաններում` 5...6 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...3 C, լեռնային շրջաններում` -3...-5 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +5...10 C, լեռնային շրջաններում` 0...+3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7...-12 C, լեռնային շրջաններում` -10...-15 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -6...-10 C, լեռնային շրջաններում` -13...-20 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15...19 C, լեռնային շրջաններում` 11...14 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3...5 C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-12 C, բարձրադիր մասերում մինչև -8...-10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Սևանա լճի ջրի 2011թ. հոկտեմբեր ամսվա հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0... 7.5 C, որը նորմայից ցածր է 1 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22...24 C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2...-7 C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4.0 – 8.0 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%:
Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է նորմայի 113%:
Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 5,2սմ և կազմել` 1900,213մ:
Տեղեկատվությունը` Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: