2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Երևանում կլինի -1...-3. կանխատեսումներ

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը  մինչև  4...6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչև  -10...-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -11...-14 C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչև  +1...-3C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը մինչև  -20...-25 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -15...-21 C, միջին բացարձակ առավելագույնը` 4...8 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  -2...-4 C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև   2...6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-20 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20 C, միջին բացարձակ առավելագույնը` 11...12 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 19...20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+1 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  3...8 C,  ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8...-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -9...-12 C, միջին բացարձակ առավելագույնը` 14...17  C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 21...23 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-3 C, լեռնային շրջաններում` -6...-8 C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  4...6 C, լեռնային շրջաններում` 0...-3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15 C, լեռնային շրջաններում` -18...-23 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12...-13 C, լեռնային շրջաններում` -17...-18 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10...11 C, լեռնային շրջաններում` 5...6 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...3 C, լեռնային շրջաններում` -3...-5  C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  +5...10 C, լեռնային շրջաններում` 0...+3  C, ամսվա երկրորդ կեսին օդի  ջերմաստիճանի նվազում` գիշերը  հովտային շրջաններում մինչև` -7...-12 C, լեռնային շրջաններում` -10...-15 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -6...-10 C, լեռնային շրջաններում`  -13...-20 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում  15...19 C, լեռնային շրջաններում` 11...14 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  15...27 մմ,  լեռնային շրջաններում 19...54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի  ջերմաստիճանի  բարձրացում`  ցերեկը  մինչև  3...5 C,  ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-12 C, բարձրադիր մասերում  մինչև -8...-10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10...11  C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է  մառախուղ:

Սևանա  լճի  ջրի  2011թ.  հոկտեմբեր  ամսվա  հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0... 7.5 C, որը   նորմայից ցածր է 1 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22...24 C, երբ օրական միջին ջերմաստիճանը  բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2...-7 C, երբ օրական միջին ջերմաստիճանը  նորմայից ցածր  է եղել 4.0 – 8.0 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%:

Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը  լճի  մակերևույթի  վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է  նորմայի  113%:

Սևանա  լճի մակարդակն ամսվա  ընթացքում իջել  է 5,2սմ  և  կազմել` 1900,213մ:

Տեղեկատվությունը` Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: