հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները

Լևոն Զուրաբյանը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները

Նոյեմբերի 30-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ:

Կոնգրեսի լրատվական ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների վերաբերյալ: Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը: