Գլխավոր / Հայաստան / Կրքեր Ազգային ժողովում. Պատգամավորներն անցել են վիրավորանքների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կրքեր Ազգային ժողովում. Պատգամավորներն անցել են վիրավորանքների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքն այսօր ավարտվեց: Քվեարկության արդյունքում ընդունվեցին կառավարության ներկայացրած  բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ  եթե կառավարությունը ներկայացրել է այդ փաթեթը, ապա պատգամավորների պարտականությունն է մասնակցել և քվեարկել:

«Կային մի քանի օրինագծեր, որոնք վիճահարույց էին, և մենք ձեռնպահ ենք մնացել: Իսկ Շրջակա և տեխնիկական կանոնակարգման մասին օրնիագծերին մենք դեմ ենք եղել, և դրանք 15 օրով հետաձգվել են: Ուրբաթ օրը Շրջակա  միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի  հետ կապված լինելու են խորհրդարանական լսումներ»,-  ասել է  Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ միջադեպ է գրանցվել: Դահլիճում աղմուկ էր տիրում, և ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը փորձել է հանդարտեցնել պատգամավորներին, ինչը դուր չի եկել պատգամավոր Առաքել Մովսիսյանին:

Մանրամասները` yerkir.am կայքի ներկայացրած տեսանյութում:

Tekali Taxi