Home / Հայաստան / Լևոնն ու Սերժն ամեն ինչ անելու են, որ Հայաստանում 100 տարի հեղափոխություն չլինի. նախկին քաղբանտարկյալ

Լևոնն ու Սերժն ամեն ինչ անելու են, որ Հայաստանում 100 տարի հեղափոխություն չլինի. նախկին քաղբանտարկյալ

Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը (ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո-խմբ.) վստահ է, որ ՀԱԿ-ը հեղափոխության հետ կապ չունի: Այս մասին նա հայտարարել է «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում:

«Լևոնը չասա՞ց, որ 100 տարի էլ մնա, այստեղ հեղափոխություն չի լինելու: Եվ ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ում հեղափոխություն չլինի, դրա համար էլ այդքան վստահ դա ասում է: Ինքն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ 100 տարի Հայաստանում հեղափոխություն չլինի, բայց ես ասում եմ, որ իրենք սխալվում են, որ իրենք հեղափոխության արդյունքում տանուլ են տալու», – հայտարարել է Հարությունյանը:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դերի մասին հեղափոխության գործում` նախկին քաղբանտարկյալը նշել է, որ նա դեռ խաղի մեջ չէ. «Եվ ինձ թվում է, որ նա նույնիսկ նպաստելու է հեղափոխության իրականացմանը` անկախ իր կամքից: Քոչարյանը Լևոնի նման չի գնալու հանրահավաք անի, եթե նա որոշի գալ, գալու է այնպես, ինչպես մի անգամ եկել է»:

Ըստ Հարությունյանի` Քոչարյանին այս անգամ քաղաքական դաշտ կարող է բերել ՌԴ վարչապետ, ներկայումս առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վալդիմիր Պուտինը, սակայն, նա հուսով է, որ այդուհանդերձ նման բան տեղի չի ունենա:

«Հեղափոխությունը մահացու հարված է երեք նախագահների համար: Եվ ես ասում եմ, որ 2013թ. ՀՀ-ում ես կանեմ հեղափոխություն: Հասարակությունը պետք է որոշի` հեղափոխական առաջնո՞րդ է ուզում, թե՞ դատարկ  ինտելիգենտիկներ: Եթե ուրիշ լիդեր չի կարողանում ընտրել, ուրեմն` թող այդպես թշվառության մեջ մնա»,-հայտարարել է Շանթ Հարությունյանը:

Tekali Taxi