Գլխավոր / Հայաստան / Ֆրանսիայի Սենատում սկսվում են ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի լսումները

Ֆրանսիայի Սենատում սկսվում են ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի լսումները

Այսօր Ֆրանսիայի Սենատում մեկնարկել են ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի լսումները: Հիշեցնենք, որ օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 22-ին, և այժմ Սենատը պետք է քննարկի օրենքի վավերացման հարցը:

Ինչպես նշում է Today’s Zaman-ը, օրինագծի լսումները կկայանան այսօր և հունվարի 11-ին, իսկ հարցի շուրջ քվեարկությունը` հունվարի վերջին շաբաթվա ընթացքում:

Լսումներին հրավիրվել են Ֆրանսիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանները, ինչպես նաև հայկական և թուրքական համայնքների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար Ֆրանսիայի խորհրդարանի որոշումից հետո, և առայժմ պարզ չէ, թե երբ նա կվերադառնա Ֆրանսիա:

Նշենք, որ Սենատի կողմից օրինագծի վավերացման դեպքում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հրապարակային հերքումը պատժվելու է 1 տարի ազատազրկմամբ կամ 45 հազար եվրո տուգանքով: