Ընտրություններից մի քանի ամիս առաջ 100% համամասնական ընտրական համակարգ ընդունելու կոչերը ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի դիտարկմամբ միայն պոպուլիստական հայտարարություններ են այն կուսակցությունների կոմղից, ովքեր դեմ են մեծամասնական ընտրական համակարգին` մարզերում բավարար ռեսուրսներ չունենալու պատճառով: Նման տեսակետ հանրապետական պատգամավորը հայտնեց այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ:
«Կարևոր չէ համամասնական, թե մեծամասնական կլինի համակարգը, կարևորը որակն է ընտրությունների: Արդար ընտրություններ անցկացնելու համար կա երկու նախապայման. այն, որ ունենք ավելի լավ ընտրական օրենսգիրք և որ իշխանություններն ունեն քաղաքական կամք արդար ընտրություններ անցկացնելու», – ասել է Կարինե Աճեմյանը:
Ըստ ասուլիսի մյուս բանախոս ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի, ասելը, թե ՀԱԿ-ը ռեսուրս չունի, միայն ժպիտ կարող է առաջացնել:
«ԱԺ-ն զբազված է եղել միայն պատգամավորների բիզնեսներին ձեռնտու օրենքների ընդունմանբ: Մենք չենք պայքարում ԱԺ-ում շատ տեղ ունենալու, այլ պայքարում ենք օրինակարգ իշխանության հաստատման համար», – նշել է Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ արդար ընտրությունների, քաղաքական կամքի մասին հայտարարությունները սուտ են և իրականում իշխանությունը տրամադրված չէ արդար ընտրություններ անցկացնել:
«Այն, որ կոալիցիոն կուսակցությունները սկսել են ընտրարշավը ժամանակից շուտ, դրա մասին է վկայում: Մարզերում կոալիցոն կուսակցությունները հյութեր են բաժանում կամ այլ բարեգործական միջոցռումներ իրականացնում: Ինչպես նաև իր տրամադրության տակ ունեն հեռուստատեսոթյունը` քարոզարշավ տանելու», – եզրափակել է Լյուդմիլա Սարգսյանը: