Այսօր 15:00-ի սահմաններում Լոռվա մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել: Ինչպես Epress.am-ին հայտնեցին Ալավերդիի ոստիկանության բաժնից, սպանվածը Գագիկ Կիլինկարովն է: Նրան սպանել է Վասիլ Շահվերդյանը, ով ներկայացել է ոստիկանության բաժին անմիջապես սպանությունից հետո:
Երկուսն էլ Ալավերդու բնակիչներ են: Մեր տեղեկությունների համաձայն, սպանողը վրեժ է լուծել Կիլինկարովից նախկինում ունեցած խնդիրների պատճառով: Ոստիկանությունը դեռևս այլ մանրմասներ չի հայտնում:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի աղբյուրը, սպանվողի հետ է եղել նաև նրա ընկերը` Արմեն Կոստանդյանը, ով վիրավորվել է ոտքից և տեղափոխվել է հիվանդանոց: