Home / Հայաստան / «Հայփոստի» ինքնասպան եղած գանձապահը խոշոր գումարներ էր յուրացրել

«Հայփոստի» ինքնասպան եղած գանձապահը խոշոր գումարներ էր յուրացրել

Հունվարի 12-ին Աբովյան քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ-ի ավագ գանձապահ 49-ամյա Անդրանիկ Մանուկյանի ինքնասպանության փաստի առթիվ  Կոտայքի ոստիկանությունում  քրեական գործ է հարուցվել է ՀՀ Քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (յուրացում կամ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը:

Մանուկյանի դին հայտնաբերվել է Աբովյան-Ջրաբեր ճանապարահի 3-րդ կմ-ին՝ ծառի տակ: Նա ինքնասպանության էր դիմել՝  խմելով 3 շիշ էսենցիայի լուծույթ, որից հետո տեղափոխվել է Աբովյանի  քաղաքային  հիվանդանոց, այնուհետ՝ Արմենիա  բժշկական կենտրոն, որտեղ ժամը 20.00-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Տեղեկանալով դեպքի մասին` Աբովյանի «Հայփոստի» տնօրենի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում ու պարզվել է, որ պակասում է 17 միլիոն 113 հազար 477 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից: Կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ առայժմ չկան:

Tekali Taxi