Home / Հայաստան / ՀԱԿ-ը փաստաթղթով կպատասխանի ՀՔԾ-ի մարտի 1-ի զեկույցին

ՀԱԿ-ը փաստաթղթով կպատասխանի ՀՔԾ-ի մարտի 1-ի զեկույցին

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կներկայացնի Կոնգրեսի գնահատականը դեկտեմբերին Հատուկ Քննչական Ծառայության կողմից ներկայացված Մարտի մեկի վերաբերյալ զեկույցին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Ինչպես «ՉԻ»-ին փոխանցել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնը պատրաստել է գրավոր փաստաթուղթ, որը մոտ օրերս կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի կողմից կներկայացվի հանրությանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի կողմից պատրաստված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին զեկույցում չեն բացահայտվում 10 անձնանց սպանության մեղավորները:

Tekali Taxi