Home / Հայաստան / Ռուսաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստների թիվն աճում է

Ռուսաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստների թիվն աճում է

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելլին 3 տարվա պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Կուբան» ակումբի հետ: Այդ մասին հաղորդել է ռուսաստանյան թիմի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Մարկոսը վերջին կես տարին անցկացրել է Դոնեցկի«Մետալուրգում», ուր տեղափոխվել էր «Փյունիկից»:

Մարկոսն արդեն միացել է իր նոր թիմին և բուժզզնում անցել:

«Դան Պետրեսկուն («Կուբանի» գլխավոր մարզիչ – խմբ.) նկատել էր Մարկոսին անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպման ժամանակ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, միջազգային հանդիպումների փորձ ունի և կմեծացի «Կուբանի» ներուժը», – հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:

Մարկոսի խոսքով` «Կուբան» տեղափոխվելն իր համար լավ հնարավորություն է կրասնոդարյան ակումբում և Ռուսաստանի առաջնությունում կարողությունները ցուցադրելու համար: Հայաստանի հավաքականի հարձակվողը նաև նշել է, որ Ռուսաստան տեղափոխվելն իր համար քայլ առաջ էր:

Նշենք, որ օրերս ռուսաստանյան մեկ այլ ակումբի` Նալչիկի «Սպարտակի» հետ պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:

Tekali Taxi